Royal Bank of Scotland (RBS) բանկային խումբը 100 մլն դոլար տուգանք կվճարի ԱՄՆ կառավարությանը՝ Սուդանի, Իրանի, Կուբայի և Մյանմարի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները խախտելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
2005-2009 թվականներին RBS-ի միջոցով իրականացվել են 34 մլն դոլարի դրամական օպերացիաներ, որոնք խախտել են այդ երկրների դեմ սահմանված պատժամիջոները: Այս մասին հայտնել է ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը (ՖՆ)՝ հավելելով, որ այդ միջոցներից 32 մլն դոլարն ունեն սուդանական ծագում: RBS-ի թոփ մենեջմենթի որոշ ներկայացուցիչներ հեռացվել են:
Royal Bank of Scotland-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ բանկը գիտակցում է և խորապես զղջում իր թույլ տված սխալների համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու Նյու Յորքի շրջանային դատախազը փակել են հետաքննությունը RBS-ի դեմ և հրաժարվել մեղադրանքների առաջադրումից:










































