The Tutu նախագիծը, որը զբաղվում է կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմամբ, Գերմանիայում ընտրվել է Deutsche Telekom-ի կողմից՝ պատմելու պատմություն այն մասին, թե ինչպես են Բոբն ու Լինդան քաղցկեղի դեմ պայքարի ելել քաջությամբ ու սիրով:
Տղամարդը սիրելի կնոջ միտքը հիվանդությունից շեղելու և նրան ուրախացնելու համար լուսանկարվել է տարբեր վայրերում կիսամերկ՝ բալետի պարուհու վարդագույն կիսաշրջազգեստով:
Ընկերությունն իրական պատմությունների համար հարթակ ստեղծելով՝ ցանկանում է ընդգծել այսօրվա հեռահաղորդակցական տեխնոլոգիաների արժեքը:







































