Աղքատությունը բացասաբար է ազդում երեխաների գլխուղեղի զարգացման վրա՝ կարծում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված է PLOS ONE ամսագրում:
Նրանք նման եզրակացության են հանգել համալիր հետազոտության ընթացքում, որոնց մասնակցել են ԱՄՆ-ում ապրող հազարավոր երեխաներ՝ տարբեր մակարդակի եկամուտ ունեցող ընտանիքներից:
Մասնավորպես, գիտնականներին հաջողվելէ պարզել, որ աղքատ ընտանիքների երեխաների մոտ խախտված է գլխուղեղի ճակատային հատվածի զարգացումը, ինչը առաջացնում է խնդիրներ՝ կապված վարքի և ուշադրության կենտրոնացման հետ:
Բացի այդ՝ նման երեխաների մոտ եղել է ավելի քիչ քանակությամբ գորշ նյութ, քան նրանց հասակակիցների շրջանում:










































