Wednesday, 01 07 2026
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ

Քրեական հեղաշրջման փորձ Էջմիածնում. Դոն Պիպոյի բանդայի «հեղափոխությունը»

Երեկ Էջմիածնում հանրահավաք է տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի` գեներալ Մանվել Գրիգորյանի որդու հրաժարականի պահանջով: Հանրահավաքը տխուր զգացողություններ է առաջացնում, որովհետև ակնհայտորեն սա քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի կազմակերպած քրեական խրախճանքն է, որին մանիպուլյացիայի միջոցով մասնակից է դարձել քաղաքային կառավարումից դժգոհ էջմիածինցիների մի հատվածը:

Սակայն Էջմիածնի հանրահավաքի համատեքստում առաջ են գալիս ավելի խորքային, սկզբունքային հարցադրումներ, որոնք առնչվում են անգամ ազգային անվտանգությանը:

Ո՞վ է թույլ տվել, որ Իտաայի կամ Ռուսաստանի կասկածելի քաղաքացիություն ունեցող Դոն Պիպոն` ռուսական դիմագիծ ունեցող զինված բանդայի ուղեկցությամբ, շրջի հայոց հոգևոր մայրաքաղաքում և հրահրի, ըստ էության, անկարգություններ` պահանջելով Մանվել Գրիգորյանի և նրա որդու հեռացումը: Որտե՞ղ եք տեսել քաղաքական հանրահավաք, որն ուղղորդվի հենց հրապարակում հավաքված քրեական խաժամուժի կողմից:

Ընդ որում` ամենասարսափելին այն է, որ Դոն Պիպոյի բանդան գործում է թավշյա հեղափոխության անունից` նրա կարգախոսներով, սիմվոլներով, խորհրդանիշներով, Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով:

Եթե թավշյա հեղափոխությունը պետք է նույնանա դոնպիպոների, ճոյտերի հետ, ապա արդեն պարտված է, որովհետև ռեկտի, արյունոտ պատմությունների մեջ բռնված Արթուր Ասատրյանը չի կարող դրական փոփոխությունների սիմվոլ, խորհրդանիշ լինել:

Եթե պետությունը խնդիր ունի գեներալի կամ նրա քաղաքապետ որդու հետ, ապա նրանց խնդիրները պետք է լուծվեն օրինականության դաշտում` պաշտոնանկության, անգամ` իրավական պատասխանատվության ճանապարհով: Որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ պետության կամ հեղափոխության անունից պատերազմի հրամանատարի կամ որևէ քաղաքապետի հետ, այսպես կոչված, ինքնդատաստան տեսնի քրեական խաժամուժը` իր «պանյատիաներով» ու ռուսական կրիմինալ կապերով:

Ո՞ւր են ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը, ինչո՞ւ չեն կանխում Էջմիածնում տեղի ունեցող քրեական հեղաշրջումը: Եթե այսօր պետությունն աչք փակի Դոն Պիպոյի զինված բանդայի, քրեական վարքագծի, Էջմիածնում տեղի ունեցող կրիմինալ հեղաշրջման վրա, նշանակում է վաղն առերեսվելու է, օրինակ, «օրենքով գող» Զապի հնարավոր քրեական ապստամբության փաստի հետ Գյումրիի իսկապես ձախողված քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ:

Կրկնում ենք` բնավ նպատակ չունենք պաշտպանել գեներալ Մանվելին և նրա կլանին. ավելին` համոզված ենք, որ այդ մարդիկ դուրս պետք է դրվեն պետական համակարգից ու քաղաքականությունից` քրեաօլիգարխիկ համակարգի վերջնական ապամոնտաժման հետևանքով:

Սակայն այդ խնդիրը պետք է լուծի ժողովրդի վստահությունն ունեցող կառավարությունը միանգամայն լեգալ, քաղաքական գործիքակազմով: Իսկ հիմա պատկան մարմինների առաջնահերթ գործառույթը պետք է լինի Էջմիածնում ծավալվող քրեական հեղաշրջումը կանխելը և Դոն Պիպոյին ու նրա բանդային երկրից արտաքսելը: Անկարելի է թույլ տալ, որ որևէ քաղաքում, գյուղում, մարզում հանցագործ աշխարհը քողարկվի թավշյա հեղափոխության ստվերում` քրեական օրակարգ հրապարակ բերելու նպատակով: Հայաստանը հետևողականորեն պետք է զերծ մնա ուկրաինական սինդրոմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում