«Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը դժգոհ է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի «Միլան»-ի դեմ խաղի արդյունքներից: Հոլնադական թիմը չկարողացավ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել:
«Հաշվի առնելով այն ֆուտբոլը, որ մենք ցուցադրեցինք «Միլան»-ի դեմ անցկացրած երկու հանդիպումներում, կարող եմ ասել, որ մենք ավելիին էինք արժանի, քան երրորդ տեղ զբաղեցնելը: Կարծում եմ` այս խաղում հաղթեց հակաֆուտբոլը:
Հանդիպման ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցավ Մոնտոլիվոյի հեռացումը: Սակայն մրցավարը ճշմարիտ որոշում էր կայացրել: Ասեմ ավելին` «Միլան»-ը պետք է երջանիկ լինի, որ երկրորդ խաղակեսում մրցավարը չհեռացրեց նաև Բալոտելիին: Ֆուտբոլում միշտ հաղթում է ուժեղագույնը: Մենք գոհ ենք մեր ցուցադրած խաղից»,- ասել է մասնագետը:







































