Կինոպրոդյուսերներ Բոբ և Հարվի Վայնշտեյն եղբայրները դատի են տվել Time Warner ընկերությանը՝ Ջ. Ռ. Ռ. Թոլքիենի «Հոբիթ» գրքի էկրանավորումը 3 մասի բաժանելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հայցվորների կարծիքով՝ 1998-ին New Cinema Life ընկերությանը վաճառելով «Հոբիթ»-ը էկրանավորելու իրավունքը, արտադրողը այն բաժանելով 3 մասի՝ խուսափել է վճարումներից: Համաձայն պայմանագրի՝ վերոնշյալ ընկերությունը եղբայրներին պետք է վճարեր 5 տոկոս՝ առաջին ֆիլմի համար, բայց ոչ հետագա ռիմեյքների համար: Օգտվելով այդ կետից՝ Time Warner-ը եղբայրներին վճարել է միայն առաջին ֆիլմի համար:
Պրոդյուսերները պահանջում են առնվազն 75 մլն դոլար: