Ճապոնիայի նախարարների կաբինետը իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ժողովի ժամանակ ներկայացրել է պաշտպանունակության մեծացման միջնաժամկետ նախագիծ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Սպասվում է, որ նախարարների կաբինետը հաջորդ շաբաթ կհաստատի պաշտպանական քաղաքականության հիմքերը: Նախագծում նշվում է, որ ինքնապաշտպանական ուժերը պետք է իրենց տրամադրության տակ ունենան ծովադեսանտային միջոցներ, որպեսզի կարողանան պաշտպանել կղզիները այլ պետությունների կողմից ներխուժման դեպքում:
Նախագծում նշվում է նաև, որ Ճապոնիան կմեծացնի տրանսպորտային հնարավորություններն այդ շրջանում՝ օգնվելով մասնավոր ոլորտի աջակցությունից:
Նախագիծը պարունակում է 5 տարվա պաշտպանական ծախսերի պլան՝ սկսած 2014-ի ապրիլից:
Համաձայն պլանի՝ կառավարությունը F-15 կործանիչների ևս մեկ ստորաբաժանում կավելացնի երկրի հարավարևմտյան Օկինավա պրեֆեկտուրայում արդեն տեղակայվածներին: Բացի դրանից՝ այնտեղ ծրագրվում է տեղակայել վաղ նախազգուշացման ավիացիոն ստորաբաժանում, ինչպես նաև ռազմա-տրանսպորտային Osprey կոնվերտոպլաններ:









































