2016-ից ի վեր Եվրոպայում բանկերի վնաս կրելու դեպքում դա կփոխհատուցվի խոշոր պարտատոմսեր ունեցողների և ներդրողների հաշվին: Այսպիսին է Եվրամիության խորհրդի և Եվրախորհրդարանի տնտեսական հարցերով փորձագետների դիրքորոշումը: Համաձայնագիրը կոչված է հարկատուներին ազատելու սնանկացող բանկերի փրկության համար վճարելուց:
Եթե օրինագիծըհաջորդ շաբաթ հավանության արժանանա ԵՄ նախարարների կողմից, ապա Եվրամիության շրջանակներում բանկերի սնանկացման պատասխանը կլինեն միայն բաժնետերերի և ներդրողների խոշոր ֆինանսական կորուստները: Նման օրենքը նաև բանկային ոլորտում զգալի բարեփոխում կկատարի:









































