ՀՅԴ-ի, ինչպես նաև «Ժառանգության» և ՍԴՀԿ երիտասարդները «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ բողոքի ակցիա անցկացրին Դավութօղլու՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ: Նրանք պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչում, սակայն Դավութօղլուն հյուրանոց մտավ հետնամուտքից:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը Դավութօղլուի այս քայլը որակեց որպես վախկոտ. նրանք ովքեր չեն ճանչում Ցեղասպանությունը, հետնամուտքով են մտնում: Ցուցարարները վանկարկեցին՝ ամոթ, ամոթ, ամոթ, այնուհետև թղթեր շպրտեցին «Մարիոթի» մուտքի մոտ, որտեղ Թուրքիայի դրոշն էր՝ վրան խաչ քաշած: Մեծ թվով ոստիկանական կուտակումներ են հյուրանոցի մոտ:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հավաքը, որի ինտրիգը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցն է Երևան:
Լուսանկարները` PanARMENIAN Photo-ի











































