Լոնդոնում հինգշաբթի օրը Sotheby’s աճուրդի տանը վաճառքի կհանվեն Անգլիայի թագավոր Էդուարդ 8-րդի և նրա կնոջ` Ուոլիս Սիմփսոնի անձնական իրերը և թանկարժեք զարդերը, որի համար 1936-ին միապետը ստիպված եղավ հրաժարվել գահից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Գլխավոր լոտը կդառնա շափյուղաներով զարդաված «Քարթյե» ոսկյա ապարանջանը: Ուոլիս Սիմփսոնն այն կրել է, երբ 1972-ին՝ Էդուարդ 8-րդի մահվանից ոչ շատ առաջ, Փարիզում գտնվող նրանց տուն է գնացել ներկայիս Եղիսաբեթ 2-րդ թագուհին:
Լոտի նախնական գինը 130-180 հազար ֆունտ է, սակայն կազմակերպիչները կարծում են, որ ապարանջանը շատ ավելի բարձր գնով կվաճառվի:









































