Պարզվել է, որ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Էլիզաբեթ Թեյլորի երկրպագուն է: Այս մասին գրում է 7 days.ru կայքը:
Քիմը բավականին օրիգինալ կերպով է որոշել դրսևորել իր սերը դերասանուհու հանդեպ: Իր միկրոբլոգում նա սև-սպիտակ լուսանկար է տեղադրել, որտեղ կրկնօրինակել է սիրելի աստղի կերպարը` գլխին՝ սրբիչ, աչքերին` վառ դիմահարդարում, իսկ մատին` խոշոր մատանի:
Երկրպագուները միանշանակ չեն արձագանքել լուսանկարին: Ոմանք Քիմին հաճոյախոսություններ են շռայլել, ոմանք զայրացել են նման «անտեղի համադրության» պատճառով, ոմանք էլ պաշտպանել են Քիմին:









































