Դքսուհի Քեթրինը իտալացի ոճաբան Ռոսանո Ֆերետիի սրահում The Method սանրվածքն է արել: Սանրվածքի արժեքը 600 ֆունտ է կազմել:
Ռոսանո Ֆերետին հայտնի ոճաբան է, ում ծառայություններից օգտվում են Անջելինա Ջոլին, Սալմա Հայեքը և Փիփա Միդլթոնը: Այնպես որ, նա արդեն հասցրել է լիցենզավորել The Method սանրվածքը: Լոնդոնում իր առաջին սրահը Ֆերետին բոլորովին վերջերս է բացել: Նրա 20 սրահներից յուրաքանչյուրում աշխատակիցները պարտավոր են յուրացնել The Method-ը:
Ուղիղ և հորիզոնական կտրվածքների փոխարեն նա վերև ուղղված կտրվածքներ է անում՝ 3 վայրկյանում: Արդյունքում շատ բնական կերպար է ստացվում: Դրանից բացի, The Method-ը սազում է ինչպես երկար, այնպես էլ կարճ մազերին: Հենց այդ է պատճառը, որ Ֆերետիից թե՛ արքայադուստր Դիանան, թե՛ դքսուհի Քեթրինը գոհ են մնացել:











































