Ստորև ներկայացնում ենք 2013-ի ամենանորաոճ հղիներին:
Այսպես, 43-ամյա դերասանուհի Գվեն Սթեֆանին շուտով երրորդ երեխան կունենա: Նա, սակայն, չի պատրաստվում տանը նստել և ծննդաբերությանը սպասել: Ավելին, դերասանուհին շքեղ տեսք ունի նույնիսկ խանութներով շրջելիս:

42-ամյա դիզայներ Ռեյչլ Զոյեն սպասում է երկրորդ երեխային և հղիության 9-րդ ամսում է: Հասարակության մեջ հանդես գալիս նա միշտ այնպիսի հագուստներ է ընտրում, որոնք քողարկում են նրա կլորիկ փորիկը:

Երեխայի է սպասում նաև դերասանուհի Դրյու Բերիմորը, ում լուսանկարները հաճախ են հայտնվում այս կամ այն կայքում:

Քիմ Քարդաշյանի հղիության ընթացքում ուշադրության կենտրոնում էր նրա արտաքին տեսքը, կազմվածքը, սանրվածքը, շպարը, հագուստները, կոշիկները:

Հղիության ընթացքում երգչուհի Ֆերգին հրաժեշտ չի տվել ո՛չ բեմին, ո՛չ կարմիր գորգին, ո՛չ բարձրաշխարհիկ երեկույթներին, ո՛չ նորաձև հագուստներին:

Դքսուհի Քեթրինը երեխայի սպասելիս շատ կանանց ոճի կուռքը դարձավ:

Նախորդ ամսվա վերջին դերասանուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը դուստր է լույս աշխարհ բերել:

Ջեսիքա Սիմփսոնը որդուն` Էյսին սպասելիս, հետևում էր իր քաշին և շարունակում ցուցադրել սերը նորաձև հագուստների նկատմամբ:

47-ամյա դերասանուհի Հոլի Բերին հիասքանչ տեսք ուներ հղիության ընթացքում, իսկ ծննդաբերությունից մեկ ամիս անց նա վերականգնեց կազմվածքը:

Դաշա Ժուկովան, ով ապրիլին դուստր է լույս աշխարհ բերել, հղիության ողջ ընթացքում շատ էլեգանտ տեսք ուներ, գրում է Spletnik.ru-ն:











































