Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 12-ին, ուշ երեկոյան Ռուսաստան է ժամանել։ Այս մասին ասվում է Ադրբեջանի առաջնորդի կայքում։
«Հունիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել»,-ասվում է հաղորդագրությունում։
Այցի ծրագրերի մասին մանրամասներ չեն նշվում։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ հունիսի 14-ին Ալիևը ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, որը տեղի կունենա «Լուժնիկի» մարզադաշտում։