Իսրայելը, Հորդանանը և Պաղեստինի ազգային վարչակազմը Մեռյալ ծովը փրկելու համար մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները: Այս մասին գրում է The Guardian-ը:
40 տարվա ընթացքում Մեռյալ ծովի մակերեսը փոքրացել է 30 տոկոսով, ջրի մակարդակն իջել է 25 տոկոսով, իսկ ափերին հազարավոր մամուռներ են առաջացել:
Նման փոփոխությունների հիմնական պատճառ է համարում այն, որ Մեռյալ ծով թափվող Հորդանան գետի ջրի 90 տոկոսն օգտագործում են Իսրայելի, Սիրիայի և Հորդանանի կենցաղային և գյուղատնտեսական կարիքների համար:
Մեռյալ ծովի ցամաքելու գործընթացն այնքան արագ է տեղի ունենում, որ 2050-ին այն կարող է այլևս չլինել:
Ուստի, ծովը փրկելու համար Իսրայելը, Հորդանանը և Պաղեստինի ազգային վարչակազմը նախագիծ են մշակել, որի համաձայն՝ լիճը կփրկվի Կարմիր ծովից տարեկան 100 մլն խորանարդ մետր ջուր «լցնելու» շնորհիվ:
Երկրները նախատեսում են արդեն այս շաբաթ սկսել 180 կմ-անոց ջրանցքի կառուցումը:












































