Թուրինի «Յուվենթուս»-ը դարձավ իտալական առաջին ակումբը վերջին 4 տարիների ընթացքում, որը չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի արգելքը:
Հիշեցնենք, որ «Ծեր Սինյորա»-ն այսօր հետաձգված խաղում պարտություն կրեց թուրքական «Գալաթասարայ»-ից (0:1): Այդպիսով, վերջինս В խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը` վաստակելով 7 միավոր:
«Յուվենթուս»-ը վաստակած 6 միավորով գրավեց երրորդ տեղը և ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում:








































