Երկրորդ տարին անընդմեջ կորեացի ռեփեր PSY-ն գլխավորում է YouTube վիդեոհոսթինգում ամենաշատ դիտված տեսանյութերի թոփը, հայտնում է USA Today-ը:
Համաձայն YouTube-ում հրապարակված ամենադիտված տեսահոլովակների ցանկի՝ Gentleman-ը 2013 թ. դեկտեմբերի դրությամբ ունեցել է ավելի քան 598 մլն դիտում:
PSY-ի Gangnam Style-ը ներկայում ամենահայտնի տեսահոլովակն է վիդեոհոսթինգի ամբողջ պատմության մեջ՝ տեսահոլովակն ունի 1,8 մլրդ դիտում:
Gentleman տեսահոլովակը հոսթինգում տեղադրվել էր այս տարվա ապրիլի 13-ին ու առաջին շաբաթվա ընթացքում հավաքել էր 192 մլն դիտում:









































