Sunday, 21 06 2026
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են

«Վարչապետն ու կառավարությունը մեր ինադու «ռեֆորմներ» են անում». Facebook

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.

Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնում։ Կուտակայինի նկատմամբ շարժումը, դեկտեմբերի 10-ի երթը վկայում են, որ հասարակության մեջ սեփական իրավունքների համար պայքարի էներգիան սպառված չէ։

Ներկայումս 2 հարց ամենակարևորն են. ՄՄ-ն և կուտակայինը։ Հասարակությունը պարտավոր է ապացուցել, որ ինքն ինչ-որ բան արժե, որ իրավունք ունի կարծիք ունենալու։ ՄՄ-ան հաշվով վաղուց եմ արտահայտվել. անձնապես չլինելով այս կամ այն միությանն ու ասոցիացիային միանալու կողմնակիցը, հաշվի առնելով մեր անվտանգության համակարգի առանձնահատկությունը, առաջարկել եմ (դեռևս փետրվարին) խնդիրը կարգավորել հանրաքվեի արդյունքներով։ Ինձ հանդիմանում են, թե իբր հանրաքվեի արդյունքները կանխորոշված են (ենթադրվում է, որ մարդիկ կքվեարկեն հօգուտ ՄՄ)։ Հետո ի՞նչ։ Ինքնիշխանության սուբյեկտը ժողովուրդն է և դրա պակասեցման կամ ավելացման մասին ցանկացած որոշում ժողովուրդը պետք է կայացնի։ Այս բանի գիտակցությունը հստակ է այստեղ՝ Մայդանում։ Թե չէ ի՞նչ է ստացվում։

Մեր իշխանությունները, որոնք 4 տարի ասոցացվում էին եվրոպայի հետ, հանկարծ դարձի եկան ու հասկացան, որ ամբողջ կյանքները երազել են ՄՄ մասին։ Իսկ ես, որ երբեք հիացած չեմ եղել ոչ եվրոպական ու ոչ էլ եվրասիական ինտեգրացումներով, հանկարծ դառնում եմ այդ ամենի քննադատը։

Հանրաքվեն միայն կուժեղացնի մեր դիրքերը։ Եթե գնում ենք ՄՄ, ապա այնտեղ էլ պիտի իմանան, որ ամբողջ ժողովրդով ենք գալիս։ Բավականին ուսուցողական էր ՌԴ Նախագահ Վ.Պուտինի այցը Հայաստան։

Մասնավորապես, այդ այցի ընթացքում հայտարարվեց, որ ՀՀ նկատմամբ կկիրառվեն ՌԴ-ում գործող գազի ներքին սակագները։ Բայց արի ու տես, որ այդ գները ՌԴում 127 դոլար են, իսկ ՀՀ-ում 391։ Ավելին, եթե ՀՀ գները դարձնում ենք եվրոպական (կալորիականությամբ) և նկատի ունենում, որ ՌԴ-ն յուրաքանչյուր 1000մ3 գաին 90 դոլար էլ փոխհատուցում է տալիս, ապա գինը դառնում 586 դոլար։ Գի՞տեր այս մասին Նախագահ Վ.Պուտինը։ Իհարկե՝ ոչ։ Ո՞վ պետք նրան այդ մասին։ Գոնե Ս.Սարգսյանը։ Կասեր, եթե հայ ժողովուրդը քվեարկած լիներ։ Պարտավոր կլիներ ասել։ Հակառակ դեպքում տպավորություն ունեմ, որ ՀՀ Նախագահը և Վարչապետը պրոբլեմներ ունեն շփվելու իրենց ռուսաստանցի կոլեգաների հետ։ Հիմա նույն էներգետիկայում խնդիրներ կան։ երկիր զարգացնել կնշանակի նախևառաջ ապահովել էներգետիկան։ 1993-1996թթ վերագործարկեցինք ատոմակայանը, կառուցեցինք լրացուցիչ գազատար Վրաստանում, Իրանի հետ նախաձեռնեցինք և ստորագրեցինք գազամատակարարման ու էլեկտրամատակարարման պայմանագիր։ Իսկ հիմա՞։ Ատոմակայանի շահագործումը պետք է դադարեցվի։ Նորը չկա։ Անհասկանալի է, Իրանից գազ կարող ենք բերել, թե՝ ոչ։ Էներգետիկայի նախարարը այս ամենի մասին չի կարողանում հոդաբաշխ խոսք ասել։

Անհասկանալի է, որ եթե քամու կամ արևի կայան կառուցվի, դրա արտադրած էլեկտրաէներգիան էլեկտրոցանցերը կգն՞են։ Սլովենիան վերջին 10 տարում տասնյակներով քամու և արևի կայաններ կառուցեց, մի քանի անգամ կրճատեց իր կախվածությունը բնական գազի ներմուծումներից։ Մենք դա կար՞ող ենք անել։ Այս ամենը հստակ պիտի ասվի, թղթերն ու պայմանագրերը պիտի հրապարակվեն։

Մյուս խնդիրն էլ այս կուտակային վճարումներն են։ Ժամանակավրեպ, անհաջ ող և սխալ մեխանիզմներով ծրագրված միջոցառում։

Վարչապետն ու կառավարությունը ոնց որ չուզենան ընդունել իրենց սխալը, այսպես ասած մեր ինադու «ռեֆորմներ» են անում։ Բա որ ՄՄ եք գնում այս կուտակայինն ինչ մեղքս է։ ՌԴ-ն հետաձգել է։ Իսկ դուք ի՞նչու եք համառում։ Թե սրանով ուզում եք երեսներդ «պարզերես» անել Արևմուտքի առաջ, իբր թե տեսեք ինքնուրույն ենք, մի քիչ փող կբերենք ձեր տնտեսության մեջ ներդնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում