Բարաք Օբամայի նախագահական գործունեությանը հավանություն չտվող ամերիկացիների թիվը հոկտեմբերից ավելացել է 3 տոկոսով և հասել 2008-ին նրա ընտրվելու պահից ի վեր ռեկորդային ցածր ցուցանիշի՝ 54 տոկոսի: Այս մասին են վկայում NBC-ի և Wall Street Journal-ի համատեղ անցկացրած հարցման տվյալները՝ հայտնում է RIA Novosti-ն:
Նախագահի վարկանիշի անկման վրա ազդած գործոնների թվում նշվում են սկանդալները՝ կապված հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման հետ, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերին կառավարության ֆինանսավորման դադարեցումը: Սակայն գլխավոր գործոն է դարձել Օբամայի նախաձեռնած առողջապահական բարեփոխումը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Միևնույն ժամանակ նախագահի աշխատանքից գոհ քաղաքացիների թիվը հոկտեմբերի վերջին անցկացված նախորդ հարցման համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 43 տոկոս:
Քաղաքական սկանդալները բացասաբար են ազդել նաև Կոնգրեսի վարկանիշի վրա: Հարցման տվյալներով՝ ԱՄՆ քաղաքացիների 51 տոկոսն այս տարի Կոնգրեսի գործունեության արդյունքները համարում է ողջ պատմության ընթացքում վատագույններից մեկը:









































