Այսօր Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում սկսվել է Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական ռաունդը: «Մենք կքննարկենք նախկին պայմանավորվածություններն ու հաջորդ փաթեթը»,-բանակցությունների մեկնարկից առաջ լրագրողներին ասել է իրանական պատվիրակության ղեկավար, ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Զուգահեռաբար, Վիեննայում այս շաբաթ անցկացվում են խորհրդակցություններ միջազգային միջնորդների «վեցյակի», Իրանի և ԱԷՄԳ-ի միջև, որոնց ընթացքում պետք է ուրվագծվեն նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղիները:
Նոյեմբերի 11-ին Թեհրանում ԱԷՄԳ-ն ու Իրանի կառավարությունը պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին, իսկ նոյեմբերի 24-ի Ժնևում «վեցյակի» ներկայացուցիչները պայմանավորվել են Իրանի հետ այն մասին, որ նա կտրուկ կսահմանափակի ուրանի հարստացումը՝ Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների աստիճանական կրճատման դիմաց:










































