Thursday, 25 06 2026
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև

Ասում եք՝ մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի. ի՞նչ եմ արել. բնապահպանության նախարարը՝ ԱԺ-ին

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանականների կողմից բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ենթարկվեց քննադատությունների, որից հետո նախարարը փորձեց պարզաբանել, կրկին ներկայացնել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի դրական և բացասական կողմերը:

Նախարարը նշեց՝ եթե մենք համեմատում ենք Հայաստանի փորձը տարբեր երկրների հետ, ապա տեսնում ենք, որ այլ երկրներ ավելի քիչ ստորգետնյա ջրեր օգտագործելով հանդերձ՝ ձկնաբուծության ոլորտում ավելի մեծ շահույթ են ստանում, ուստի այստեղ խնդիր կա ավելի շատ արդյունավետություն մտցնելու: Նախարարը վստահեցրեց, որ ձկան գնի կտրուկ՝ տասնապատիկ բարձրացում չի լինի:

«Ասում են՝ ինչի՞ է ձկան գինը տասն անգամ բարձրանում, ես էլ ասում եմ, որ այս օրենքը վերաբերում է ձկան գնագոյացմանը, ձկան գինը չի բարձրանում տասն անգամ, խոսքն ինքնարժեքի գնագոյացման մեխանիզմի մասին է»,- ասաց նա:

Հարությունյանը համաձայնեց ընդունել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկն ու գալիք տարվա առաջին եռամսյակում համալիր ծրագիր ներկայացնել նշված նախագծի քննարկման վերաբերյալ:

Նախարարն անդրադարձավ նաև պատգամավորների հորդորներին՝ հարգալից վերաբերմունք ցուցաբերել խորհրդարանի և իրենց նկատմամբ: Նա նշեց, որ չի ասել՝ իրավունք ունեք, թե չունեք. նրանք հարց են տալիս, իրենք էլ իրավունք ունեն պատասխանելու: «Դուք ասում եք՝ copy paste եմ արել, կոնկրետ ասեք՝ ո՞ր հատվածի մասին է խոսքը»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով պատգամավորներ Էդմոն Մարուքյանին և Արփինե Հովհաննիսյանին:

Նախարարը նկատեց. «Դուք ժպտում եք, ինչպես երեկ էիք դա անում»: «Դուք ասում եք՝ մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի, ընդունում եմ, բայց ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել, խնդրում եմ նաև չմոռանաք, որ էդ տունը նաև մերն է եղել մինչև Ձեր՝ այստեղ գալը, մենք էլ ենք այստեղ աշխատել, էդ դեպքում ես ձեզ ասեմ… ես երկու անգամ պատգամավոր եմ ընտրվել, այն էլ՝ մեծամասնական կարգով, հիմա ես ձեզ ասե՞մ կամ ավելի մեր հարգելի պատգամավորները, որ նախկինում եղել են, մեզ ասեի՞ն՝ լավ եք արել»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ պատրաստ է հարգելու, ընդունելու, նույնիսկ պատրաստ է ԱԺ ամբիոնից ներողություն խնդրելու, եթե որևէ մեկին՝ ընդհուպ պատգամավորներին, ինչ-որ ձևով իր գործողություններով, արտահայտություններով կամ ներկայացմամբ վիրավորել է:

Նախարարը ներողություն խնդրեց՝ նշելով, որ նպատակ չի ունեցել վիրավորելու, իր նպատակը միայն եղել է այն, որ ճիշտ ներկայացնեն: Նախարարը խնդրեց, որ ընդունեն այս նախագիծը, որից հետո պատրաստ է քննարկել այն: «Եթե ներկայացվածը ձեզ չի բավարարել, միգուցե չեք նկատել կամ չեք ուսումնասիրել, մենք այսօր հիմնավորում ենք ներկայացրել ոչ տնտեսագետների համար»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում