Monday, 22 06 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

«Հաստավիզ մամուլի ներկայացուցիչներ». Հովիկ Աբրահամյանը բարկացել է

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում պարզաբանումներ տվեց մի քանի հարցի շուրջ: Նա նշեց, որ պարզաբանումները տալիս է «ոչ ընկալունակ պատգամավորների համար, որոնք այդ ընթացքում զբաղված էին բամբասանքով» (նկատի ունենալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, ով նրան մեղադրեց անձնական բիզնես-շահերով առաջնորդվելու մեջ):

ԱԺ նախագահը նշեց՝ եթե ձկնաբուծության բիզնես ունենա, չի ամաչի ու կասի: «Կան պատգամավորներ, որոնք մամուլի միջոցով իմ դեմ հստակ պատվերներ են կատարում. ևս մեկ պատվիրատու հանդես եկավ, պատվիրատուն դահլիճում նստած է, ու այդ հոդվածները ինքն է պատվիրում: Սուտ հերյուրանքներ են տարածում մամուլում: Այդ պատվիրատուին ես խորհուրդ կտայի զբաղվել իր ընտանիքով ու իր երեխաների դաստիարակությամբ, ոչ թե Քրիստոսի դերակատարություն ստանձնել ու մարդկանց պրոբլեմները լուծել: Ամոթ է, ամոթ, կոնկրետ գործով դա ապացուցեք, ոչ թե Աբրահամյանի վրա հոդվածներ պատվիրելով ու գումարներ վատնելով»,- ասաց նա՝ խորհուրդ տալով այդ գումարները տանել մանկատներ, ծերանոցներ, ոչ թե դրանք ուղղել հաստավիզ մամուլի որոշ ներկայացուցիչների հարստացմանը:

Փոստանջյանը ԱԺ նախագահի ելույթին պատասխանեց՝ նշելով, որ անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեն նրանք, Աբրահամյանը հնարավորություն չունի իրենց խղճի ներքո արտահայտվել, քանի որ ենթակա անձ է, կառավարության նախագծին չի կարող դեմ քվեարկել, չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել:

«Մամուլին եք վիրավորում, վախենո՞ւմ եք մամուլից: Այստեղ մարդիկ չկան, որ մամուլին պատվիրել են Ձեր դեմ գրել: Այդ տեղեկատվությունը բոլորին էլ մատչելի է, քաղաքացիները հասկանում են՝ որ երկրում են ապրում, ու լրագրողները հասկանում են՝ ով ով է: Եթե ցանկանում եք բարեգործությամբ զբաղվել, ապա լավ կլինի Դուք Ձեր պաշտոնը թողնեք ու գողությամբ չզբաղվեք: Քաղաքացիները կարող են իրենց վաստակը ունենալ, եթե Ձեր կառավարությունը չթալանի իրենց ու չմղի արտագաղթի»,- ասաց նա:

Փոստանջյանը նշեց՝ եթե ԱԺ նախագահը խոսում է արդարությունից, ուրեմն ի՞նչ եղավ նրա հաղորդագրությունը Վերահսկիչ պալատի մասին, ինչո՞ւ չբողոքարկեց դատախազի անգործությունը, թե՞ կարող է միայն խոսել:

Պատգամավորի համոզմամբ՝ ԱԺ նախագահը, լինելով միայն ենթակա, չի կարող գնալ այդ համակարգի դեմ, քանի որ դրա մի մասն է կազմում:

«Ենթակա եք, մնացեք այդ ենթակայության ներքո ու Ձեզ համեստ պահեք: Հիմնականում ենթականեր եք հավաքված ու չէիք հանդուրժի այն, ինչ կատարվում է երկրում: Տգեղ է, հարիր չէ, յուրաքանչյուրդ գնում եք ընտանիք, նայելու եք Ձեր երեխաների աչքերին, ի՞նչ եք ասելու, տասը տարի հետո քանի՞ մարդ է մնալու Հայաստանում»,- ասաց Փոստանջյանը:

ԱԺ նախագահը վերջում դարձյալ ելույթ ունեցավ, ասաց, որ ըմբռնումով է մոտենում պատգամավորի մաղձին, միաժամանակ հետաքրքրվեց. «Ես ինչքա՞ն պետք է դիմակայեմ ձեր մաղձին, որ դուք ունեք մեր ու մեր իշխանությունների նկատմամբ: Եթե հնարավորություն ունենաք, գոնե մեկ անգամ մեծամասնական պատգամավոր կընտրվեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում