Saturday, 18 05 2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանը և Սուրեն Քրմոյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության դեպարտամենտի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է ԵՄ գործընկերներին և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանին, մասնավորապես, արդարադատության ոլորտին ցուցաբերած աջակցության համար: Նախարարը վստահեցրել է, որ նոր Կառավարությունը վճռական է կարճ ժամանակում կյանքի կոչելու ժողովրդի սպասումները, այնուհետև ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:

Դեսպան Սվիտալսկին հաստատել է Հայաստանի հետ համագործակցելու Եվրամիության պատրաստակամությունը և նշել, որ ցանկանում են համապատասխանեցնել ԵՄ-Հայաստան մեկնարկած գործողությունները նոր Կառավարության ակնկալիքներին: Դեսպանը վստահեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանում նոր և հավակնոտ ծրագրեր իրակացնելուն:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը առանցքային է համարել արդարադատությունն ու օրենքի գերակայությունը հատկապես տնտեսության զարգացման, արտաքին ներդրողներ ներգրավելու համատեքստում և կարևորել արդարադատության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործողությունները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին, քրեակատարողական համակարգի բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաև քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում