Կյանքի 84-րդ տարում մահացել է ամերիկացի ջազային կիթառահար, կոմպոզիտոր Ջիմ Հոլը, հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով երաժշտի կնոջը:
Նրա խոսքով՝ երաժիշտը մահացել է Նյու Յորքի իր բնակարանում:
Ջիմ Հոլը ծնվել է 1930թ. դեկտեմբերի 4-ին Բուֆալո քաղաքում: Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 1960-ականներին, երբ հանդես եկավ ջազ աստղերի հետ:
Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ:
2004-ին երաժիշտը հատուկ մրցանակի էր արժանացել ԱՄՆ արվեստի ազգային հիմնադրամի կողմից: