Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ չի ցանկանում խոսել Լիոնել Մեսսիի պայմանագրի մանրամասների մասին: Մասնագետը նշել է, որ իր հայրենակցին համապատասխան մարդկային վերաբերմունք է հարկավոր:
«Երբեք չեմ մասնակցել ֆուտբոլիստների հետ կնքվող պայմանագրերի գործընթացին և չեմ պատրաստվում անել դա: Կարծում եմ, որ Լեոն, ինչպես նաև ցանկացած այլ ֆուտբոլիստ, պետք է լավ զգա իրեն` համապատասխան մակարդակի խաղ ցուցադրելու համար: Դա ամենևին կախված չէ ֆինանսական հարցերից: Կարծում եմ, որ դա այլ կերպ է արտահայտվում»,- ասել է Մարտինոն:
Հիշեցնենք` ավելի վաղ կատալոնական ակումբի փոխնախագահ Խավիեր Ֆաուսը հայտնել էր, որ պատճառ չի տեսնում Մեսսիի պայմանագրի ֆինանսական կողմը բարելավելու համար:







































