Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հեղափոխական Հայաստանի քաղաքացիական վակուումը

Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դարձան Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության մաս: Դրա հետևանքով Վրաստանն այսօր հայտնվել է ճգնաժամի մեջ` զրկելով քաղաքացիական վերահսկողության հնարավորությունից: Երբ չկա գործուն քաղաքացիական վերահսկողություն, նույնիսկ ամենադեմոկրատական իշխանության մոտ մեծանում է ավտորիտար մեթոդներին դիմելու գայթակղությունը: Պատահական չէ, որ վերջին շրջանում Վրաստանում տարբեր ոլորտներում նկատվում են մարդու իրավունքների ոտնահարումների փաստեր, ինչին հետևում են բողոքի տարերային դրսևորումները:

Ըստ ամենայնի` վրացական հեղափոխության այդ սինդրոմը կրկնվելու հատկություն ունի Հայաստանում: Արդեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը նշանակվել են պետական պատասխանատու պաշտոններում, սակայն ակնհայտորեն շարունակվում է «քաղաքացիականների» հոսքը պետական համակարգ, հատկապես` փոխվարչապետների աշխատակազմեր: Անգամ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն որոշակի քվոտա են ունենալու Նիկոլ Փաշինյանի նախընտրական ցուցակում, ինչը ենթադրում է, որ նրանք պատկառելի ներկայություն են նաև ապագա խորհրդարանում:

Քավ լիցի, պաշտոնյա դարձած ակտիվիստների դեմ ոչինչ չունենք. նույնիսկ բարձր կարծիք ունենք Դավիթ Սանասարյանի ու Արմեն Գրիգորյանի մասնագիտական, մարդկային որակների վերաբերյալ:

Մեզ մտահոգում է խնդրի ինստիտուցիոնալ, այսպես ասած` համակարգային կողմը: Քաղաքացիական հասարակությունը խիստ որոշակի առաքելություն ունի և որևէ պարագայում չի կարող նույնանալ ցանկացած իշխանության, քաղաքական ուժի, նույնիսկ հեղափոխության հետ, որովհետև ժամանակի ընթացքում հասարակությունը կորցնելու է իր վերահսկողական պոտենցիալը, ինչին ավելի ուշ հետևում է հասարակության սուբեկտության թուլացումը:

Հայաստանում դեռ երկար ժամանակ, համենայն դեպս` մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, չի լինելու, այսպես կոչված, դեմոկրատական հակակշիռ. այս փուլում բարձր վարկանիշ ունեցող վարչապետի ու կառավարության ցանկացած քննադատություն հանրային կարծիքը նույնացնում է հակահեղափոխական ռևանշի հետ` նույնիսկ այն դեպքերում, երբ օպոնենտեւթյունը որևէ աղերս չունի քաղաքական կոնյուկտուրայի կամ քաղաքական ռևանշի հետ:

Հայաստանում հիմա քաղաքական վակուում է, ինչը հետհեղափոխական իրավիճակին բնորոշ օբյեկտիվ վիճակ է: Սակայն մտահոգիչ է, որ դրան գումարվում է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ինտեգրումը իշխանությանն, ինչը հանգեցնելու է հասարակական վերահսկողության ռեսուրսի փոշիացմանը:

Արդեն մոտ ապագայում դեմոկրատական ընդդիմության և քաղաքացիական վերահսկողության բացակայությունը Հայաստանում հանգեցնելու է ինստիտուցիոնալ լուրջ ճգնաժամի, երբ մի կողմից իշխանության ավտորիտար ձգտումները չեն հանդիպելու հանրային դիմադրության, մյուս կողմից` հասարակության նախաձեռնությունները զրկվելու են պատկան մարմիններին հասնելու ինստիտուցիոնալ խողովակներից:

Շատ ավելի ճիշտ ու ռացիոնալ կլիներ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, խզեին իրենց դաշինքը նոր կառավարության հետ և խոշորացույցով հետևին նրա գործունեությանը` հեղափոխության արժեքներին և օրակարգին տեր կանգնելու դիրքերից: Քաղաքացիական ակտիվիստների նման մոտեցումն ամենամեծ ծառայությունը կլիներ նոր իշխանություններին ու հասարակությանը, ինչպես նաև հեղափոխությանը, որի հաղթանակը անշրջելի կլինի միայն քաղաքացիական վերահսկողության գործուն և արդյունավետ մեխանիզմների առկայության պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում