Նիկոլ Փաշինյանը փողոցում ինչ հայտարարել է, դրանով շարժվում է։ Դեռ չկա մի գործողություն, որ ասենք հակասում է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
Մասնագետի խոսքով՝ Փաշինյանի ռազմավարությունը պարզ է՝ կազմել թիմ, որը երիտասարդ է, կառավարման փորձ չունի, կոռուպցիոն սխեմաներում չի եղել, կաշխատի մաքսիմալ պաշտպանել օրենքը, փոխել համակարգը։
«Թիմի ազդեցությունը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա այս պահին զրո է։ Ցանկացած թիմի անդամ, իր գործունեությունը եթե անգամ չի համաձայնեցնում Փաշինյանի համար, ապա իր կատարած յուրաքանչյուր քայլի համար պատասխանատու է նրա առաջ։ Նրանք երիտասարդ են, կարող են սխալներ կատարել, բայց դրանք այս պահին գոնե ռազմավարական նշանակության չեն»։