Այսօր՝ հունիսի 10-ին տեղական ՏԻՄ հերթական ընտրություններ են ընթանում նաև Արարատի մարզի Այգեզարդ գյուղում:
Համայնքապետի ՔՊ թեկնածու Արամ Մանուկյանը իր ուժերի վրա վստահ է․ «Գյուղում շատ բան կա փոխելու: Հուսով եմ կընտրվեմ ու իմ ծրագրերը պատրաստ եմ կատարել: Այգեզարդում գերխնդիրը ճանապարհի վերանորոգումն է: Ուսանողներին ուսանողական ավտոբուսով ապահովելն է»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններին ինքը Այգեզարդում եղել է «Ելք» դաշինքի շտաբի պետը․ «Նոր Հայաստանում առանց փող ընտրություն է: Նախկինում ընտրությունները դարձել էին առևտուր»:










































