Պարզվում է՝ հարսանիքին նախապատրաստվելիս Մեգան Մարքլը օգնել է արքայազն Հարիին փոխել իր կենսակերպը: Դիետոլոգ, թագավորական ընտանիքի սնվելու հարցով խորհրդական, GP Nutrition-ի հիմնադիր Գաբրիելա Պիկոկի խոսքով՝ Մեգանը ցանկացել է, որ դեռևս իր ոչ ապագա ամուսինը միշտ լավ կազմվածք ունենա: Հենց նա է ազդել Հարիի վրա, որ վերջինս թողնի ծխելը, և նա թողել է: Մեգանը օգնել է Հարիին նաև նիհարելու հարցում և խորհուրդ է տվել անցնել առողջ ու ճիշտ սնվելու: Այժմ թագավորական սննդակարգում նախապատվությունը տրվոմ է թարմ քամած հյութերին, միրգ-բանջարեղենին, իսկ միսը մղվել է երկրորդ պլան:
Բացի այդ, ինչպես հայտնում են չբացահայտված աղբյուրները, Մեգանն է Հարիին խորհուրդ տվել զբաղվել սպորտով, և ասում են՝ նա նույնիսկ Հարիին սովորեցնում է յոգա:








































