«Յոթյակի խմբի» առաջնորդները պայմանավորվել են ընդունել միջոցներ՝ թույլ չտալու համար, որ Իրանում միջուկային զենք հայտնվի: Ձեռնարկվող միջոցառումների մասին տվյալները հրապարակվել են Կանադայում «Յոթյակի» գագաթնաժողովի արդյունքներով հռչակագրի տեքստում:
«Գիտակցելով, թե միջազգային խաղաղությանը ինչպիսի սպառնալիք է ներկայացնում բալիստիկ հրթիռների մշակման իրանական ծրագիրը, մենք Իրանին կոչ ենք անում զերծ մնալ դրանց թողարկումից: Մենք պարտավորություն ենք ստանձնել մշտապես երաշխավորել, որ իրանական միջուկային ծրագիրը կմնա խաղաղ»,- նշվում է փաստաթղթում:
G7-ի պետությունների ղեկավարները նաև դատապարտել են ահաբեկչությունը՝ ներառյալ այն կազմակերպությունները, որոնց հովանավորում է Իրանը:












































