Արգենտինայում զանգվածային կողոպուտների զոհերի թիվը հասել է 9-ի, տուժածների թիվը գերազանցում է 100-ը: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Ամեն ինչ սկսվել է մեկ շաբաթ առաջ, երբ ցածր աշխատավարձից դժգոհող ոստիկանները գործադուլ հայտարարեցին: Իրավիճակից անմիջազպես օգտվեցին կողոպտիչները:
Հանցագործները սկսեցին օրը ցերեկով փողոցում հարձակվել մարդկանց վրա, թալանել բնակարանները, սուպերմարկետներն ու փոքր կրպակները: Խանութներից տանում են ամեն ինչ՝ մանկական սայլակներ,սպասք, հագուստ և այլն: Տուժածներն արդեն հազարավոր հայցեր են ներկայացրել ոստիկանություն:
Սակայն իրավապահները դեռևս չեն պատրաստվում աշխատանքի վերադառնալ: Իսկ Բուենոս Այրեսում հայտարարել են, որ քաղաքացիների անվտանգության և ոստիկանության աշխատողների սոցիալական ապահովության հարցերը տեղի իշխանությունների բացառիկ իրավասությունն են:








































