ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնվել են լրագրողների օբյեկտիվում, երբ լուսանկարվում էին սմարթֆոնի տեսախցիկով՝ Նելսոն Մանդելայի հետ հրաժեշտի արարողության ժամանակ:
Այդ լուսանկարը մեծ ժողովրդականություն է վայելել համացանցում՝ առաջացնելով օգտատերերի ոչ միանշանակ արձագանքը:
FNB մարզադաշտում նկարահանված ժապավենում երևում է, թե ինչպես են 2 երկրների առաջնորդները ժպտալով լուսանկարվում Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ-Շմիտդի սմարթֆոնի տեսախցիկի համար՝ հաղորդում է Sky News-ը:









































