«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. «Ավագ սերնդի ներկայացուցիչները գիտեն, թե որտեղից է առաջացել «բոլշևիկ» բառը։ 1903 թվականին Բրյուսելում, իսկ այնուհետև Լոնդոնում անցկացված ռուս սոցիալ-դեմոկրատների համագումարում ձևավորվեց մեծամասնություն և փոքրամասնություն, առաջինը սկսեց թելադրել իր կամքը՝ իբր ժողովրդավարական ընթացակարգի հիման վրա։ Հետագայում «բոլշևիկ» բառը դարձավ բռնապետության և անհանդուրժողականության հոմանիշ։
Իսկապես, փոքրամասնությունը կարծես թե պետք է ենթարկվի մեծամասնության որոշումներին։ Բայց եթե փոքրամասնությունը որևէ լծակ չունի ազդելու, ասենք, խորհրդարանի որոշումների վրա, ապա այդ խորհրդարանը կընդունի միայն մեծամասնաթյանը ձեռնտու օրենքները, ինչպես որ դա տեղի է ունենում, մասնավորապես, Հայաստանում։ Ընդդիմադիրները կարող են քննադատական ելույթներ ունենալ, խարազանել, գոռալ, բողոքել՝ այդ ամենը ոչ մի նշանակություն չունի՝ քվեարկության ժամանակ ընդունվելու է մեծամասնության որոշումը»:,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































