«Հրապարակ»-ը գրում է, որ Երևանի ավագանու ԲՀԿ-ական ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը երեկ ավագանու նիստի ժամանակ մի լավ զվարճացրել է ներկաներին: Նա շատ մտահոգ դեմքով վեր կացավ ու առաջարկեց, որ տուրքեր գանձեն ոչ միայն ընտանի կենդանիների, այլ նաև այն վայրի կենդանիների համար, որոնք մարդիկ պահում են տներում:
ԲՀԿ-ական տիկնոջ առաջարկին զուգահեռ շատերի աչքի առջև պատկերվեց Գագիկ Ծառուկյանի գազանանոցը՝ առյուծների գլխավորությամբ: Շշուկներ եղան, թե տեսնես Ծառուկյանը տեղյա՞կ է ԲՀԿ ֆրակցիայի նոր առաջարկից, մեկ ուրիշն էլ վրա բերեց, թե՝ երևի իրենց համար առյուծները մտնում են ընտանի կենդանիների դասի մեջ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































