Ամերիկյան Կոնգրեսը հավելյալ պատժամիջոցներ չի ներմուծի Իրանի դեմ համաձայնագրի գործողության ընթացքում: Այն կնքվել էր հոկտեմբերի 24-ին՝ Ժնևում, Իրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջև: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին հարցի քննարկումը հետաձգելու որոշումը երեքշաբթի ընդունել էր Սենատի բանկային հանձնաժողովի նախագահ Թիմ Ջոնսոնը, որի սեղանին էլ գտնվում է համապատասխան օրինագիծը: Նշենք, որ սենատի բանկային հանձնաժողովը պատասխանատու է մասնավորապես օտարերկրյա պետությունների դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցների համար:
ԱՄՆ վարչակազմը վերջին շաբաթներին ակտիվ ջանքեր է գործադրել՝ համոզելու համար Կոնգրեսին հավելյալ պատժամիջոցների ներմուծումից զերծ մնալու անհրաժեշտության հարցում, ինչը կխոչընդոտեր ժնևյան գործարքի իրականացմանը:
Ջոնսոնի խոսքով՝ ինքը համակարծիք է Օբամայի վարչակազմի հետ: Նա նշել է, որ Օբաման ու պետքարտուղար Քերին ներկայացրել են համոզիչ փաստարկներ առ այն, որ Կոնգրեսը պետք է դադար վերցնի նոր պատժամիջոցների ներմուծման հարցի քննարկման գործընթացում:












































