«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծխելու դեմ պայքարին է լծվել, նրա ստորադասները ոչ միայն այդ պայքարին չեն միանում, դեռ մի բան Էլ պրոպագանդում են ծխելը՝ ավագանու նիստերի դահլիճը վերածելով ծխարանի: Երեկ ավագանու նիստի ընդմիջմանը Տարոն Մարգարյանը դահլիճում ցուցադրաբար ծխախոտի քուլաներ Էր արտանետում:
Երբ փորձեցինք այդ պահն անմահացնել, նրա լրատվականի ղեկավարը դիտողություն է արել «Հրապարակ»-ի թղթակցին և նկատեց՝ ո՞վ ասաց, որ ծխել չի թույլատրվում, այդտեղ կարելի է ծխել: Այդ դեպքում ինչո՞ւ են մյուսները դրսում ծխում և ոչ թե նիստերի դահլիճում: Տարոն Մարգարյանն Էլ տեղից ռեպլիկ է թողել՝ իր պատվո պահակին հորդորելով՝ «ապարատը ձեռից վերցրու, մեզ իրար հետ նկարի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:











































