Արդեն երեք օր է, ինչ Երևանի ոսկու շուկայում ստուգումներ են անցկացվում։ Այս անգամ պատճառը ոսկու հալման համար օգտագործվող գազի և ջրածնի «բալոններն են», որոնցով նման շենքային պայմաններում աշխատելն անօրինական է։
Երեկ պարզ դարձավ որ ստուգումների պատճառով շուկայի արհեստանոցները փակված են, ոսկերիչները՝ չեն աշխատում։ «Ժողովուրդ»-ի այցելության պահին ոսկերիչների Մեծ մասը թղթախաղով էր զբաղված։ Մեզ հետ զրույցում նրանցից մեկը զայրացած ու հուսահատված հայտարարեց, թե գնալու է ու ինքնասպանություն է գործելու, որովհետև տանը սոված երեխաներ ունի, ու Նոր տարվա շեմին քաղցած են մնալու։ Ոսկերիչների խոսքով՝ ստուգումները գրեթե 10 օր են տևելու։ Այսինքն՝ 10 օր նրանք չեն աշխատելու, մատնվելու են հարկադիր պարապուրդի։ Իսկ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ոչինչ չի ձեռնարկում ոսկերիչներին օգնելու համար, հակառակը, առիթից օգտվելով՝ 30-40 հազար դրամի չափով թանկացրել է տաղավարների վարձերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































