«ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 1982 թ. ծնված Սիրանուշ Ա.-ին, 2009 թ. ծնված Դավիթ Ա.-ին և 2013 թ. ծնված Հայկ Ա.-ին, ինչի հետևանքով Հայկ Ա.-ն տեղում մահացել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Դավիթ Ա.-ն և Սիրանուշ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին. նա ձերբակալված է:
Կատարվում է քննություն:











































