ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակը արաբական երկրներից Պաղեստինի վերաբերյալ արտակարգ հատուկ նիստ գումարելու խնդրանք է ստացել՝ քննարկելու համար բանաձևը, որը մայիսի վերջին Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ին առընթեր պաղեստինցի դիտորդ Ռիադ Մանսուրը։
Դիվանագետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահին նամակներ են հանձնվել Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից, որոնցում խնդրում են վերականգնել արտակարգ հատուկ նստաշրջանը։
Մանսուրը նաև նշել է, որ առաջիկա հանդիպմանը կքննարկվի բանաձևի նախագիծը, որի բովանդակությունը կրկնում է ԱՄՆ-ի կողմից արգելափակված տեքստի դրույթները։











































