Ներկա դրությամբ արքայազն Հարին գտնվում է Անտարկտիդայում: Բարեգործական արշավի մյուս անդամների հետ միասին նա շարժվում է Հարավային բևեռի ուղղությամբ:
Արքայազնի սիրելի Քրեսիդա Բոնասը մնացել է տանը, և Հարին պատրաստ է ցանկացած ծախսերի, միայն թե լսի նրա ձայնը: Նա ժամերով զրուցում է սիրելիի հետ արբանյակային հեռախոսով, չնայած որ 1 րոպե խոսելը 10 դոլար արժե:
Դրա փոխարեն Հարին տեղյակ է ամեն ինչից: Քրեսիդան նրան պատմել է, որ միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպել է արքայազնի նախկին ընկերուհուն՝ Չելսի Դեյվին: Քրեսիդային հանգստացնելու համար Հարին ստիպված է եղել մի քանի 100 դոլար ծախսել:










































