Friday, 19 06 2026
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ

Սերժ Սարգսյանի առաջ վիզ թափ տվողները հիմա էլ Նիկոլի առաջ են ուզում վզները թափ տալ․ Վահրամ Մարտիրոսյան

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում պետությունն ապրել է մի քանի չափումներում ու մի քանի իրականություններում, մի իրականությունում ապրել է հասարակությունը՝ չարքաշ կյանքով, հանապազօրյա հաց վաստակելու խնդրով, ապրել է իշխանական ամենաթողության ու անարդարության պայմաններում, ապրել է նվաստացած, մեկ այլ իրականություն եղել է քարոզչական՝ իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվող իրականությունը, որտեղ ամեն ինչ ներկայացվել է վառ գույներով՝ էլ ավելի սրելով հասարակության ֆրուստրացիան: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց հրապարակախոս, գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ:

Հեղափոխությունն ի՞նչ հնարավորություններ է բացում. այս հարցին ի պատասխան՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ առաջին հերթին պետք է ոչ թե ձևանալ, այլ լինել. «Օրինակ՝ ես լսում էի ԱԺ մարմանդ, բոցաշունչ ելույթները, և հաճելի չէր, որ նրանք ձևացնում էին: Այսինքն՝ բերել փաստարկներ, որոնց ոչ մեկը չի հավատում՝ բացի իրենցից, դա նշանակում է, որ իրենք ձևացնում են: Գուցե իրենցից շատերը չեն պատկերացնում, թե ինչ հնարավորություն ունեն… ուշ չէ, թող պատմեն իրենց դառը փորձի մասին, եզրակացություններ անեն, ամենակարևորը՝ լինեն անկեղծ:

Ամեն անգամ գալիս եք կեղծ իրավիճակում՝ ոհմակային իշխանության ներկայացուցիչներ լինելով, փորձում եք ձևացնել մի ուրիշ բան, մի՛ ձևացրեք, եղե՛ք: Այն, ինչը դուք քաղաքականություն էիք համարում, ոչ մի կապ չուներ քաղաքականության հետ»:

Վ. Մարտիրոսյանի խոսքով՝ նույնը պետք է լինի նաև լրատվության դաշտում: Նրա դիտարկմամբ՝ հեռուստաընկերությունները ձևացնում են, թե ազատ են, բայց ազատ չեն, փորձում են նախկին մոդելը տեղափոխել այստեղ: «Բայց անցել է այդ «թատրոնի» ժամանակները: Եկեք իսկական իրականություն տեղափոխվենք միասին: Հետո ի՞նչ, որ երեկ չէ առաջին օրը գլուխն այնքան էին թափ տալիս Սերժ Սարգսյանի առաջ, որ վիզը կարող է պոկվեր, էսօր նույն մարդիկ Նիկոլի առաջ են ուզում վզները թափ տալ:

Շատ կարևոր բան կա. մենք քրիստոնեական ավանդույթի հետևորդներ ենք: Եթե խաչ բարձրացված ավազակը ներման հնարավորություն ուներ, ուրեմն այդ շանսը բոլորդ ունեք, «թատրոն» սարքելու փոխարեն ներողությո՛ւն խնդրեք, թողությո՛ւն խնդրեք ձեր արածների համար և տեղափոխվե՛ք՝ ապրելու երջանիկ ժողովրդի հետ»:

Լինելով նորաստեղծ Հայաստանի ակունքներում կանգնած մտավորական՝ Վ. Մարտիրոսյանը նաև «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսի հեղինակն է: Անդրադառնալով հարցին, թե 96 թ. այդ կարգախոսն ինչպես կարող ենք արդյունավորել, և ինչ անել, որ ժողովրդի ուրախությունը չմարի, Վ. Մարտիրոսյանը նշեց. «Իրավիճակը կայունացնելու իմաստով պետք է տուրք չտալ դավադրության տեսություններին, չհավատալ ապատեղեկատվությանը, որ տարածում են պարտված ուժերը: Դա մանիպուլյացիայի դաշտն է:

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ երկիրը փակուղու մեջ էր, վերանում էր: Տեղի ունեցածը արժեքների հեղափոխություն է: Այն արժեքների, որ նաև Շանթ Հարությունյանը նկատի ուներ՝ 2014թ. իր գործողությամբ, որ մարդը նախընտրում էր բանտարկվել, քան ապրել այն իրականությունում: «Շանթը նստել է իմ փոխարեն, Հայկ Կյուրեղյանը նստել է իմ փոխարեն… Մարդիկ հիմա գիտեն՝ որն է ճիշտը, որն է արժեքը…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում