General Motors ավտոկոնցեռնի նոր նախագահ և գլխավոր տնօրեն է նշանակվել Մերի Բարան: Այս մասին գրում է ITAR TASS-ը:
Նշվում է, որ Բարան առաջին կինը կլինի այդ պաշտոնում` ինչպես այդ ընկերության, այնպես էլ համաշխարհային ավտոարդյունաբերության պատմության մեջ:
Ընկերության գործող տնօրեն 65-ամյա Դանիել Աքերսոնը կլքի իր պաշտոնը 2014-ի հունվարին: Նա ընկերությունը ղեկավարում է 2010-ի նոյեմբերից:
51-ամյա Մերի Բարան այժմ զբաղեցնում է General Motors-ի գործադիր փոխտնօրենի պաշտոնը:









































