Thursday, 25 06 2026
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

«Մերժիր Սերժին»-ը շարունակվում է. նոր զարգացումներ տեղերում

Կառավարության այսօրվա նիստում նշանակվեցին նաև Սյունիքի ու Արմավիրի մարզպետները։ Այսպիսով, բոլոր մարզերի մարզպետները փոխվեցին. կառավարության հունիսի 1-ի նիստում նշանակվել էին 8 մարզպետներ։ Մարզպետների ինստիտուտը կարևորագույններից է պետական կառավարման համակարգում, սակայն դրանց նշանակությունը հատկապես կարևորվում է ընտրությունների համատեքստում։ Մյուս կողմից, եթե հեղափոխությունը տարածվելու է բոլոր ոլորտների վրա, իսկ կարծես տարածվելու է, համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանի՝ մինչև հիմա արված քայլերից, ապա այն պետք է առաջնահերթ կարգով հասնի նաև մարզպետարաններ ու տեղական ինքնակառավարման մարմիններ։

Ընդհանրապես, մարզային ու ՏԻՄ համակարգերը տարիներ, տասնամյակներ շարունակ եղել են Հայաստանի հանրային կառավարման համակարգի ամենադեգրադացված, ամենաանարդյունավետ ու ամենակոռումպացված համակարգերը։ Եվ դա առավելապես բխել է այն խնդիրներից, որոնք օրվա իշխանությունը դրել է մարզպետների, մարզպետարանների, համայնքապետարանների ու համայնքապետերի առաջ։ Իսկ այդ խնդիրները հիմնականում վերաբերել են ընտրություններին։ Հենց մարզպետարանների ու համայնքապետարանների միջոցով, նրանց ու տեղերում քրեական հեղինակությունների համատեղ ցանցերի միջոցով են տարիներ շարունակ «ձայներ խփվել», ինչի դիմաց ինչպես քրեականները, այնպես էլ մարզպետներն ու քիչ թե շատ աշխույժ գյուղապետերն ու քաղաքապետները ստացել են զանազան ու զարմանազան ինդուլգենցիաներ։

Մեկը պետական միջոցներն է մսխել՝ ըստ իր ախորժակի, մարզպետի որդին մարդ է սպանել ու շարունակել վայելել հոր հարստությունը, մեկ այլ քաղաքապետի որդի մարդու է վրաերթի ենթարկել ու դրանից հետո մեդալ ստացել երկրի նախագահից, մեկ այլ մարզպետ, արդեն նախկին, հովանավորել է Երևանի կենտրոնում կրակահերթերով մարդասպանություն իրականացնողներին ու կրկին մեդալներ ստացել բարձրագույն իշխանությունից։

Այս և չթվարկված բազմաթիվ այլ գործոններ են պայմանավորել մարզային ու տեղական իշխանությունների գործողությունները։ Բայց նշվածը չի սահմանափակվել միայն ընտրությունների ժամանակ տարբեր գործողություններով, այսինքն՝ դրանք չեն եղել միայն ֆիզիկական ակտեր։ Այդպես տարիներ շարունակ ապրել են մարզային ու գյուղական բնակավայրերի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, այդ մթնոլորտը բույն է դրել նրանց հոգեբանությունում, այդ աղճատվածությամբ են նրանք պատկերացրել քաղաքացու ու իշխանության հարաբերությունը։ Վերջին հաշվով, հենց մարզպետներն ու գյուղապետերն են եղել իշխանության նվաստացման կամ հանրային ստորացման մեծ համակարգի իրականացնողները տեղերում։

Մարզպետարաններն ու գյուղապետարաններն են ապահովել նաև իշխանության հետ «հետադարձ կապը»՝ տեղերից անօրինական ֆինանսական հավաքագրումների իմաստով, քանի որ բոլոր բնակավայրերում, քիչ թե շատ երևացող, որոշակի բիզնեսներ ունեցողները «մուծվել են վերևներին», ինչից նաև գոյացել է իշխանական սև բյուջեն։ Ճիշտ է, մուծումների համակարգում ավելի մեծ դեր են ունեցել առաջին հերթին ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի, ոստիկանության տեղական ներկայացուցիչները, բայց մարզային ու համայնքային իշխանությունները ևս զերծ չեն եղել այդ սխեմաներից։

Եվ ահա այս պայմաններում, տասնամյակներ այս մեթոդներով աշխատելուց հետո նշանակվում են մարզպետներ միանգամից 8 նոր մարզերում։ Նշանակվում են նոր՝ հեղափոխական, ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության կողմից։ Հետևաբար, սրանք ոչ միայն սոսկ մեխանիկական նշանակումներ են կամ այդպիսին պետք է լինեն, այն նշանակումներ են՝ մարզերում հեղափոխություն իրականացնելու հանձնարարականով ու առաջադրանքով։ Ու դա վերաբերում է կամ պետք է վերաբերի ոչ միայն ու գուցե ոչ այնքան ընտրություններին։ Եթե ընտրություններն անց են կացվելու Սահմանադրության ու օրենքի շրջանակներում, ինչի ամենաառաջին շահառուն գործող իշխանությունն է, իսկ ամենաառաջին հակառակորդը նախկին իշխանությունն ու ներկայիս իշխանության մյուս՝ կոալիցիոն մասը, ապա այդ դեպքում՝ օրենքի գերակայության դեպքում, մարզպետներն ու գյուղապետները ընտրություններում լայն իմաստով անելիք չունեն։

Որովհետև նրանք ընտրություններին մասնակցելու սահմանադրական ու օրենսդրական պահանջ չունեն։ Եվ հակառակը՝ նրանք սահմանադրական ու քաղաքական պարտավորություն ունեն տեղերում իրական ժողովրդավարություն ապահովելու, իշխանության հետ քաղաքացիների կապը բնականոն հունի վրա դնելու առումով։ Ի վերջո, քաղաքացին իշխանության հետ ամենաշատը հարաբերվում է հենց մարզպետարանների ու ՏԻՄ-երի միջոցով։ Ու պատահական չէ, որ ինչպես քաղաքականության տեսություններում, այնպես էլ գործնական գնահատումներում երկրների ժողովրդավարության մակարդակի կարևոր ցուցիչ է համարվում հենց ՏԻՄ-երի ու մարզային իշխանությունների կայացվածությունն ու դրանցում իրական ժողովրդավարության առկայությունը, քանի որ հենց այդ օղակներն են իշխանության ապակենտրոնացումն ապահովող մարմինները։

Այնպես որ, նոր մարզպետները և մնացած բոլորը այսօր ունեն կարևորագույն առաքելություն ու խնդիր՝ հեղափոխությունը հասցնել քաղաքներ, գյուղեր, համայնքներ։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է իր մարզում, իր քաղաքում ու իր գյուղում «Մերժի Սերժին»՝ խնդրի երևութային իմաստով։

«Սերժը» դեռ հազարավորների հոգեբանությունում, գործելակերպում ու վարքագծում է։ Իսկ որքան ավելի հեռու են մարզերն ու բնակավայրերը Երևանից, այնքան ավելի արմատացած է եղել ու, թերևս, դեռ կա յուրաքանչյուրի «Սերժը»։ Կկարողանա՞ն նոր մարզեպտները կատարել այդ առաքելությունը։

Համենայնդեպս, նրանց դա վստահել է Նիկոլ Փաշինյանը, որը Սերժին մերժել է համապետական մակարդակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում