Սերբիան բավարարված Է Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությունում Եվրամիության միջնորդությունից, բայց հնարավոր Է համարում, որ բանակցություններին նաեւ կարող Է միանալ Ռուսաստանը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Հունիսի 8-ին Սերբիայի պետության ղեկավարը լրագրողներին հավաստել Է, որ մինչեւ հունիսի վերջն ակնկալում Է Բրյուսելում բանակցությունների նոր փուլ անցկացնել կոսովցի ալբանների ղեկավարության հետ: Սերբիայի ղեկավարը նշել Է, որ, իր տվյալներով, արդեն տասը պետություններ հետաքրքրություն են հանդես բերել Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությանը մասնակցելու հարցում: Նա հնարավոր Է համարել, որ նրանց թվում կարող են անել ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը: «Ինչու՞ պետք Է ներառված լինեն սոսկ այն երկրները, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը:
Հնարավոր Է արդյոք որոշում ընդունել առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի: Դա իրական չԷ: Այդ պետությունները պետք Է ծանուցվեն եւ համաձայն լինեն այն բանին, ինչը կարող Է հնարավոր պայմանագիր դառնալ»,- Վուչիչի խոսքը մեջբերում Է Տանյուգ գործակալությունը:










































