Ամեն օր Լեդի Գագայի մոտ նոր կերպարանափոխություն է: Վերջին անգամ մենք երգչուհուն տեսել ենք մկան ականջների նմանվող ինչ-որ աքսեսուարով և էքստրավագանտ զգեստով, երբ նա ներկայացնում էր իրեն պատկերող տիկնիկները Ճապոնիայում:
Մեկ շաբաթ էլ չէր անցել, իսկ Գագան արդեն բոլորովին այլ տեսք ունի: Օրեր առաջ աստղը հայտնվել է տոնական Jingle Bell Ball երեկույթին, որը կազմակերպել էր Capital FM ռադիոկայանը: Գագայի սանրվածքն այս անգամ դրեդներից է բաղկացած եղել:
Ինչ վերաբերում է երգչուհուն, ապա այստեղ նա հավատարիմ է իր սկզբունքներին՝ ներքնազգեստը որպես կերպարի բաղկացուցիչ մաս և հսկայական պլատֆորմով կոշիկներ:








































