Իրավապահ մարմինների աշխատակիցները բռնել են հարավկորեական ԶԼՄ–ների երկու աշխատակիցների, ովքեր փորձել են մուտք գործել Սինգապուրում ԿԺԴՀ դեսպանի նստավայր։
Ինչպես հաղորդվում է սինգապորյան ոստիկանության Facebook-ի էջում՝ ներխուժման փորձն արվել է հունիսի 7-ի կեսօրին։ Միջադեպին չորս մարդ է ներգրավված եղել. Korean Broadcasting System (KBS) հեռուստառադիոընկերության երեք աշխատակիցներ և նրանց թարգմանիչ գիդը։
KBS-ի երկու ներկայացուցիչները ձերբակալվել են, ևս մեկ լրագրողի և էքսկուրսավարի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։ Բացի այդ, լրագրողներին զրկել են հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների մասնակցությամբ տեղի ունենալիք գագաթնաժողովին մասնակցելու հավատարմագրից։
Օրինախախտներին մինչև երեք ամիս ազատազրկում է սպառնում և 1,500 դոլարի չափով տուգանք։








































