Հունիսի 7-ին «ուղիղ գիծ» է տեղի ունեցել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին։ Միջոցառումը վարողները որոշել են Կրեմլի ղեկավարին նրա մասնակցությամբ մեմ ցուցադրել բենզինի բարձր գների մասին։ Լրագրողների խոսքով՝ այդ նկարն արդեն մեկ շաբաթ հանրաճանաչ է համացանցում, փոխանցում է 24tv.ua-ն։
Պուտինը շատ է զարմացել, երբ նրան հարցրել են բենզինի բարձր գների մասին, քանի որ, նրա խոսքով, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հակառակն է պնդում՝ մայիսի վերջից Ռուսաստանում բենզինի գները չեն աճում։
«Այն, ինչ այժմ կատարվում է, անթույլատրելի է։ Դա ճիշտ չէ։ Բայց պետք է խոստովանել, որ դա, մեղմ ասած, ոչ հստակ կարգավորման արդյունք է, որը վերջերս սահմանվել է էներգետիկայի, էներգետիկ պաշարների ոլորտում»,-ընդգծել է Պուտինը։








































