Աշխարհի ամենասեքսուալ մարզուհիներից մեկը՝ պարագվայցի մոդել և թեթև աթլետ Լերին Ֆրանկոնմ սոցցանցերից մեկում ցույց է տվել, թե ինչպես է ժամանակ անցկացնում ծովային շրջագայության ժամանակ, ուր նա մեկնել է իր զուգընկերոջ հետ միասին։ 36-ամյա մարզուհին, որն ավարտել է իր կարիերան 2014 թվականին, հրաշալի մարզավիճակում է գտնվում։ Լերինը ցուցադրել է իր կատարյալ կազմվածքը՝ ներքնազգեստով հյուրանոցի պատշգամբ դուրս գալով նախաճաշելու։

Լերին Ֆրանկոն երեք Օլիմպիադաների մասնակից է՝ 2004–ի (գրավել է 42-րդ տեղը), 2008–ի (51-րդ տեղը) և 2012–ի (34-րդ տեղը)։

Նիզակի նետման նրա լավագույն ցուցանիշը՝ 57,77 մետր, մինչ օրս Պարագվայի ազգային ռեկորդն է համարվում։












































