Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և ազատամարտիկների համատեղ անցկացրած երթից հետո լրագրողները ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» մասին:
Վերջինս նշեց, որ այդ կապակցությամբ ասելու որևէ հատուկ բան չունի և այդքան էլ ծանոթ չէ նախագծին: Իսկ երբ նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի այդ մասին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը պատասխանեց. «Ես, որ ասելիք չունեմ, ինչպե՞ս կարող եմ ասել, թե ինչ է այդ մասին մտածում Տեր-Պետրոսյանը»:
Մանրամասները՝ տեսանյութում








































