Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը երկրի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ փոխզիջում գտնելու դեպքում Կիևը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կարող է ստորագրել գարնանը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Կրավչուկի խոսքերով՝ Ուկրաինայի հանձնաժողովը մեկնել է կամ մոտակա ժամանակներս կմեկնի Բրյուսել՝ ԵՄ հետ տնտեսական հարցերի քննարկման համար:
«Պայմանավորվածություն կա Եվրամիության հետ, որ կարվեն այնպիսի քայլեր, որոնք Ուկրաինային թույլ կտան ստորագրել համաձայնագիրը՝ չկորցնելով տնտեսական շահերը և զարգանալու հնարավորությունը: Այսպես է ասվել, ես կրկնում եմ, որպեսզի դա հստակ փոխանցվի: Եթե ԵՄ կողմից, մասնավորապես Եվրահանձնաժողովի կողմից, կատարվեն իրենց մտադրությունները և խոստումները, եթե հանձնաժողովը անհապաղ սկսի աշխատել, և նրանք հասցնեն մինչև մարտ, ապա մարտին համաձայնագիրը կստորագրվի»,- ասել է Կրավչուկը:










































